be_ixf;ym_202104 d_14; ct_100
CLOSE

Ryanair X Monster Energy - 2020 - Armenia

Win a trip to Ibiza for 2!

submit entries from October 01 2020 to January 31 2021

promotion rules

ԱԿՑԻԱՅԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՈՒ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿ

Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն պայմաններն ու դրույթները («Պայմաններ»)։ Մասնակցելով այս ակցիային («Ակցիա»)՝ դուք համաձայնվում եք հետևել սույն Պայմաններին։ Դուք կարող եք նաև ծանոթանալ մեր գաղտնիության քաղաքականությանը հետևյալ վեբկայքում՝ www.monsterenergy.com որտեղ բացատրվում է, թե ինչպես ենք մենք օգտագործելու Ակցիային մասնակցելու համար ձեր տրամադրած տվյալները։

Ակցիան կազմակերպել և ղեկավարում է Monster Energy Europe Limited ընկերությունը, որը տեղակայված է հետևյալ հասցեում՝ Unit 51 Metropolitan Park, Bristol Road, Greenford, Middlesex UB6 8UP, UK (“Monster Energy”)։

Ակցիային կարող են մասնակցել տասնութ (18) տարեկանը լրացած անձինք, ովքեր բնակվում են Հայաստանում, Ավստրիայում, Բուլղարիայում, Չեխիայում, Դանիայում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Ֆրանսիայում, Վրաստանում, Գերմանիայում, Հունաստանում, Հունգարիայում, Հորդանանում, Լատվիայում, Լիտվայում, Լյուքսեմբուրգում, Մալթայում, Չեռնոգորիայում, Նիդեռլանդներում, Նորվեգիայում, Լեհաստանում, Իռլանդիայի Հանրապետությունում, Սերբիայում, Սլովակիայում, Իսպանիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Ուկրաինայում կամ Միացյալ Թագավորությունում («Բնակության վայր»)։ Monster Energy-ի, Ryanair DAC-ի, Retail inMotion Ltd-ի կամ նրանց հետ փոխկապակցված ընկերությունների ոչ մի աշխատակից կամ աշխատակցի ընտանիքի անդամ, ենթակապալառու, գործակալ կամ հանձնակատար կամ որևէ այլ անձ, ով գործի բերումով առնչվում է Ակցիայի հետ, իրավունք չունի մասնակցելու Ակցիային։

Ակցիան անցկացվում է www.monsterenergy.com/ryanair վեբկայքով («Վեբկայք») և գովազդվում է գովազդային նյութերով՝ ակցիային մասնակցող Ryanair-ի թռիչքների ժամանակ։

Մասնակցելով Ակցիային սույն Պայմանների համաձայն, յուրաքանչյուր մասնակից («դուք», «ձեր», «մասնակից») համաձայնվում է հետևել սույն Պայմաններին և Monster Energy-ի որոշմանը(որոշումներին), որի որոշումը, Ակցիային առնչվող բոլոր հարցերի հետ կապված, վերջնական է։ Ոչ մի հետագա լրացում չի կատարվելու Monster Energy-ի կողմից։

Սույն Պայմաններում նշված բոլոր ժամերն ու ամսաթվերը նշված են Համաշխարհային կոորդինացված ժամանակով («UTC»)։ Ներկայացված ցանկացած մասնակցության հայտի ժամանակի և ամսաթվի հետ կապված որևէ վեճի ծագման դեպքում վերջնական որոշումը պատկանում է Monster Energy-ին։

Ակցիային մասնակցելու համար ոչ մի ապրանքի գնում չի պահանջվում։

Մասնակցության հայտ

Ակցիան մեկնարկում է 00:01 UTC 01.10.2020 («Մեկնարկի ամսաթիվ») և ավարտվում է 23:59 UTC 31.01.2021 («Ավարտի ամսաթիվ»)։

Մասնակիցները կարող են Ակցիային մասնակցել․

(ա) գործելով սույն Պայմաններին համապատասխան, և

(բ) ներկայացնելով իրենց տվյալները, ինչպես նշված է վեբկայքում (լրիվ անունը, բնակության հասցեն, ծննդյան ամսաթիվը, հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն)։

Մրցանակ և պահանջներ

Յուրաքանչյուր մասնակից, ով ճիշտ ներկայացնում է հայտը, ինչպես նշված է վերևում (յուրաքանչյուր «Վավեր հայտ») կմասնակցի մրցանակի խաղարկությանը, որը տեղի կունենա Ավարտի ամսաթվից սկսած յոթ (7) օրվա ընթացքում («Խաղարկություն»)։

Խաղարկության ժամանակ պատահական սկզբունքով ընտրված առաջին երկու (2) Վավեր հայտերը (առանձին՝ «Հաղթող», իսկ միասին՝ «Հաղթողներ») կշահեն ուղևորություն երկու (2) անձի համար դեպի Իբիցա (Իսպանիա) երեք (3) գիշեր՝ 14.08.21 – 17.08.21, որը ներառում է («Մրցանակ»)՝

յուրաքանչյուր Հաղթողի Բնակության երկրից էկոնոմ դասի հետադարձով թռիչք երկու (2) անձի համար դեպի Իբիցա (Իսպանիա) («Ժամանման օդանավակայան»)․ կոնկրետ օդանավակայանն ու թռիչքները որոշում է Monster Energy-ն իր լիիրավ հայեցողությամբ,

երկտեղանոց սենյակ երկու (2) անձի համար՝ երեք (3) գիշերվա համար, երեքաստղանի հյուրանոցից ոչ ցածր կարգի հյուրանոցում, որը կընտրի Monster Energy-ն իր լիիրավ հայեցողությամբ («Հյուրանոց»),

երկու (2) անձի համար էկոնոմ դասի հետադարձով փոխադրում Ժամանման օդանավակայանից դեպի Հյուրանոց, որը կընտրի Monster Energy-ն իր լիիրավ հայեցողությամբ,

ընթրիք երկու (2) անձի համար Café Mambo-ում,

տոմսեր երկու (2) անձի համար երկու (2) ակումբային երեկույթի մասնակցելու համար, որոնք կորոշի Monster Energy-ն իր լիիրավ հայեցողությամբ։

Կասկածներից խուսափելու համար վերը նշված մրցանակի առանձին մասերը կորոշի Monster Energy-ն իր լիիրավ հայեցողությամբ՝ կախված դրանց հասանելիությունից։

Մրցանակից կարող են օգտվել միայն Հաղթողները և յուրաքանչյուր Հաղթողի կողմից ընտրված մեկ (1) անձ (առանձին՝ «Ընտրված անձ», միասին՝ «Ընտրված անձինք»)։ Ընտրված անձինք պետք է հաստատված լինեն Monster Energy-ի կողմից, լինեն տասնութ (18) տարեկանը լրացած և բնակվեն նույն Բնակության երկրում, ինչ Հաղթողը, ով ընտրել է իրենց։ Մրցանակը ստանալու համար Հաղթողներն ու Ընտրված անձինք պետք է ունենան վավեր անձնագրեր, որոնց ժամկետը չի լրանում մինչև 01.03.2022-ը։

Մինչև Հաղթող ճանաչվելը և Մրցանակը ստանալը, հավանական Հաղթողից և նրա Ընտրված անձից պահանջվում է՝

ներկայացնել մասնակցության իրավունակության ապացույց՝ ներառյալ, առանց սահմանափակումների, տարիքի, բնակության, ինքնության վերաբերյալ ապացույց, որը կարող է ներառել, բայց չի սահմանափակվում, բնակության, անձնագրի և/կամ կառավարության կողմից տրված նմանատիպ նույնականացման փաստաթղթի պատճեն, և

ստորագրել Մրցանակին վերաբերող Monster Energy-ի կողմից իր լիիրավ հայեցողությամբ կազմված պահանջներից հրաժարման դիմում՝ հաստատելով, որ գիտակցում, հետևում և ընդունում է պահանջներից հրաժարման դիմումի պայմանները։ Հաստատման և պահանջներից հրաժարման դիմումների պատճենները կարելի է ձեռք բերել ըստ պահանջի, որը ներկայացվում է [email protected]։

Եթե այս տեղեկատվությունը չտրամադրվի Monster Energy-ին Monster Energy-ի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում, ապա Հաղթողը կարող է զրկվել Մրցանակից, իսկ Monster Energy-ն կարող է դրանից հետո հնարավորինս կարճ ողջամիտ ժամկետում խաղարկությամբ ընտրել մեկ այլ Վավեր հայտ։

Կասկածներից խուսափելու համար Մրցանակի հետ կապված բոլոր մյուս ծախսերը՝ ներառյալ, առանց սահմանափակումների՝ հարկերը, ճանապարհորդական վավեր բժշկական ապահովագրությունը, ճանապարհորդական վիզան (եթե կիրառելի է), փոխադրումը, սարքավորումները, սնունդը, որևէ զվարճանք և Մրցանակի հետ կապված ցանկացած այլ բան, որը հատուկ ներառված և հստակեցված չէ վերը նշված Մրցանակի սահմանման մեջ, պետք է հոգան բացառապես Հաղթողները։ Ապրելու պայմաններից ապահովվում է միայն հյուրանոցի համարը, և Հաղթողներն ու նրանց կողմից Ընտրված անձինք են հոգում հյուրանոցում և այլուր իրենց ընդունած սննդի ու ըմպելիքների, ինչպես նաև սենյակի հետ կապված բոլոր լրացուցիչ ծախսերը։ Հաղթողները սույնով համաձայնվում են ստորագրել և հետևել համապատասխան ծառայություններ մատուցողների վերոնշյալ ծառայությունների մատուցման հետ կապված ցանկացած պայմաններին և դրույթներին։

Հաղթողները պարտավոր են տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կատարել Մրցանակի հետ կապված ցանկացած այլ իրավական պահանջ և/կամ տրամադրել օրենքով և/կամ Monster Energy-ի կողմից պահանջվող ցանկացած անհրաժեշտ փաստաթուղթ։

Ծանուցում և Մրցանակի տրամադրում

Հաղթողները կծանուցվեն էլեկտրոնային նամակով և/կամ հեռախոսով՝ Ակցիային մասնակցելու համար տրամադրված էլփոստի հասցեով կամ հեռախոսահամարով Խաղարկությունից հետո յոթ (7) օրվա ընթացքում («Ծանուցում»)։ Չշահած մասնակիցները ծանուցում չեն ստանա։

Մրցանակի տրամադրման հետ կապված մանրամասները կորոշվեն Monster Energy-ի լիիրավ հայեցողությամբ։ Մրցանակի տրամադրման հետ կապված մանրամասները (որոնք ներառում են, բայց չեն սահմանափակվում՝ տրամադրման ժամանակը, ամսաթիվը և վայրը) Հաղթողներին կտրամադրվեն Ծանուցմամբ։

Այն դեպքում, երբ Monster Energy-ին չհաջողվի կապ հաստատել հավանական Հաղթողի հետ Ծանուցումից հետո յոթ (7) օրվա ընթացքում, կամ հավանական Հաղթողը որևէ պատճառով չկարողանա ստանալ Մրցանակը, ապա նրա հայտն անվավեր կհամարվի և կչեղարկվի, և Monster Energy-ն խաղարկությամբ կընտրի մեկ այլ Վավեր հայտ՝ հնարավորինս կարճ ողջամիտ ժամկետում։

Ընդհանուր պայմաններ

Մասնակիցները պետք է սահմանափակվեն յուրաքանչյուր անձի համար մեկ (1) հայտով, և յուրաքանչյուր մասնակից չպետք է ներկայացնի կամ փորձի ներկայացնել մեկից (1) ավելի հայտ։ Monster Energy-ն իրեն իրավունք է վերապահում մերժել ցանկացած անձի Ակցիային մասնակցելուց, եթե նա ներկայացնում է կամ փորձում է ներկայացնել մեկից (1) ավելի հայտ։

Հայտերը վավեր չեն համարվի, երբ դրանք լրացվեն առցանց՝ օգտագործելով սկրիպտային լեզուներ, մակրոսներ կամ ավտոմատացված սարքեր։ Monster Energy-ն իրեն իրավունք է վերապահում ստուգել հայտերի վավերականությունը և հեռացնել այն հայտերը, որոնք, իր կարծիքով, լրացվել են՝ օգտագործելով ավտոմատացված մուտքագրման տեխնիկա։

Կասկածներից խուսափելու համար Ակցիային մասնակցելու համար անհրաժեշտ է համակարգիչ կամ ինտերնետին միանալու հնարավորություն ունեցող այլ սարք և ինտերնետ հասանելիություն։ Մասնակիցները պարտավոր են ստանալ համակարգչի սեփականատիրոջ և ինտերնետ ծառայության համար վճարողի համաձայնությունը։ Ակցիային մասնակցելու նպատակով ինտերնետ կապից օգտվելու հետ կապված ծախսերի համար փոխհատուցում չի կարող պահանջվել։

Բոլոր հայտերը համարվում են ստացված Monster Energy-ի տվյալների բազայում մուտքագրվելու պահին, այլ ոչ թե այն ժամանակ, երբ մասնակցի կողմից հայտն ուղարկվում է Վեբկայք։

Հաղթողի ինքնության հետ կապված որևէ վեճի ծագման դեպքում վերջնական որոշումը պատկանում է Monster Energy-ին։

Առցանց հայտի ձևը կամ առցանց հայտի ձևի ներկայացման որևէ այլ ապացույց չի հանդիսանում ձեր հայտի ստացման ապացույց։ Monster Energy-ն պատասխանատվություն չի կրում այն հայտերի համար, որոնք սխալ են լրացվել, կորել, հետաձգվել կամ ինչ-ինչ պատճառներով չեն ստացվել։

Մրցանակը համապատասխանում է նկարագրությանը և ենթակա չէ փոխանցման, փոխանակման և դրամական այլընտրանք չի առաջարկվի, եթե Հաղթողը չկարողանա տարբեր պատճառներով պահանջել իր մրցանակը։ Անկանխատեսելի իրավիճակներում կամ եթե Monster Energy-ն չի կարողանում տրամադրել Մրցանակը COVID-19 համավարակի պատճառով կամ այլ պատճառներով, Monster Energy-ն իրեն իրավունք է վերապահում փոխարինել Մրցանակը կամ Մրցանակի մեջ ներառված կետերը համարժեք կամ ավելի մեծ արժեք ունեցող մրցանակներով։

Հաղթողները համաձայնվում են մասնակցել և պետք է ապահովեն, որպեսզի Ընտրված անձինք համաձայնվեն մասնակցել Ակցիայի հետ կապված գովազդին, եթե դա պահանջվի Monster Energy-ի կողմից, և Հաղթողները, ինչպես նաև Ընտրված անձինք ընդունում են, որ Monster Energy-ն կարող է օգտագործել իրենց անունը, լուսանկարը, ձայնագրությունները և/կամ տեսագրությունները Ակցիայի հետ կապված ցանկացած գովազդում, ինչպես նկարագրված է Monster Energy-ի գաղտնիության քաղաքականության մեջ։

Եթե Monster Energy-ն չի հետևում սույն Պայմաններին, ապա նա պատասխանատու է մասնակցի կրած վնասի կամ կորուստի համար, որը Monster Energy-ի կողմից սույն Պայմանների խախտման կանխատեսելի հետևանք է կամ նրա անփութության արդյունք, բայց պատասխանատվություն չի կրում կորուստի կամ վնասի համար, որն անկանխատեսելի է։ Կորուստը կամ վնասը համարվում են կանխատեսելի, եթե դրանք Monster Energy-ի կողմից պայմանների խախտման ակնհայտ հետևանքներ են, կամ եթե դրանք կանխատեսվում էին մասնակցի և Monster Energy-ի կողմից այն ժամանակ, երբ մասնակիցն Ակցիային արդեն մասնակցում էր։ Բացի կանխատեսելի կորստի կամ վնասի դեպքում Monster Energy-ի պատասխանատվությունից, Monster Energy-ն և/կամ նրա ցանկացած դուստր ձեռնարկություն, աշխատակիցները, տնօրենները, գործակալները, հանձնակատարները կամ ենթակապալառուները հարաժարվում են ցանկացած պարտավորությունից օրենքով թույլատրելի առավելագույն չափով։

Կարող են ծագել այնպիսի հանգամանքներ, որոնց դեպքում Ակցիայի իրականացումը կամ Մրցանակի տրամադրումը անհնարին լինեն՝ Monster Energy-ի վերահսկողությունից դուրս պատճառներով, և, համապատասխանաբար, Monster Energy-ն իր լիիրավ հայեցողությամբ կարող է փոփոխություններ մտցնել կամ լրացումներ կատարել Ակցիայում, և մասնակիցը համաձայնվում է, որ դրա արդյունքնում Monster Energy-ն որևէ պատասխանատվություն չի ստանձնում։

Monster Energy-ն իրեն իրավունք է վերապահում՝

փոխել Ակցիայի ձևաչափը և/կամ հետաձգել կամ երկարացնել Ակցիան կամ դրա փուլը(փուլերը) ամբողջությամբ կամ մասամբ՝ իր ողջամիտ վերահսկողությունից դուրս պատճառներից ելնելով` առանց պատասխանատվություն ստանձնելու մասնակցի հանդեպ, և/կամ

մերժել ցանկացած անձի մասնակցել Ակցիային կամ Monster Energy-ի կողմից կազմակերպված հետագա ակցիաներին. (i) եթե Monster Energy-ն հիմնավորված կերպով կարծում է, որ Մրցանակը ամբողջությամբ կամ մասամբ փոխանցվել է երրորդ կողմին, (ii) եթե մասնակիցը որակազրկվել է Monster Energy-ի որևէ մրցույթի կամ ակցիայի ժամանակ Մեկնարկի ամսաթվից տասներկու (12) ամիս առաջ, (iii) եթե Monster Energy-ն ողջամտորեն կարծում է, որ տվյալ անձը չի հետևել սույն Պայմաններին, և/կամ (iv) եթե տվյալ անձն իրավունք չունի մասնակցելու Ակցիային (կամ եթե Ակցիային մասնակցությունը պետք է ինչ-ինչ պատճառով մերժվեր)։

Բացի սույն Պայմաններում հստակ նշվածներից, Monster Energy-ն պատասխանատվություն չի կրում որևէ ծախսի համար, որը կարող է կրել ցանկացած մասնակից։ Հաղթողները պատասխանատու են Մրցանակի հետ կապված ցանկացած հարկի գանձման համար։

Խորհուրդ է տրվում մասնակիցներին իրենց մոտ ունենալ սույն Պայմանների պատճենը՝ հետագայում օգտվելու համար։

Դուք համաձայնվում եք, որ ձեր անունը կարող է հասանելի դառնալ հանրությանը, եթե Հաղթող ճանաչվեք։ Հաղթողների անունները կարելի է իմանալ՝ կապ հաստատելով Monster Energy-ի հետ հետևյալ հասցեով՝ www.monsterenergy.com/contact-us Ավարտի ամսաթվից հետո 90 օրվա ընթացքում։

Ակցիան և սույն Պայմանները կարգավորվում են Անգլիայի և Ուելսի օրենքներով, որոնք ենթակա են սպառողների իրավունքների պաշտպանության մասին տեղական օրենքների պարտադիր դրույթներին, որոնք օրենքի գործադրմամբ կարող են կիրառվել ձեր շահերից ելնելով, և Ակցիայի ու սույն Պայմանների մեջ նշված ոչ մի դրույթ չի ազդում որպես սպառող տեղական օրենքների պարտադիր դրույթներից օգտվելու ձեր իրավունքների վրա։

Մասնակիցները կարող են Ակցիայի և սույն Պայմանների վերաբերյալ իրավական հայց ներկայացնել Անգլիայի և Ուելսի դատարաններ։ Սակայն սա չպետք է սահմանափակի սպառողների պաշտպանության վերաբերյալ գործող օրենսդրությամբ նախատեսված սպառողների պարտադիր իրավունքները։

Եթե Ակցիայի վերաբերյալ հարցեր ունեք կամ մեզ հետ կապ հաստատելու անհրաժեշտություն կա, դիմեք հաճախորդների սպասարկման մեր թիմին հետևյալ հասցեով՝ www.monsterenergy.com/contact-us։

////

LONG FORM PROMOTION TERMS & CONDITIONS

Please read these terms & conditions (“Terms”) carefully. By entering this promotion (the “Promotion”) you are agreeing to be bound by these Terms. You should also read our privacy policy at www.monsterenergy.com which explains how we will use the data you provide us with when entering the Promotion.

The Promotion is being organised and operated by Monster Energy Europe Limited of Unit 51 Metropolitan Park, Bristol Road, Greenford, Middlesex UB6 8UP, UK (“Monster Energy”).

The Promotion is open to all persons over eighteen (18) years of age and who are resident in Armenia, Austria, Bulgaria, Czech Republic, Denmark, Estonia, Finland, France, Georgia, Germany, Greece, Hungary, Jordan, Latvia, Lithuania, Luxembourg, Malta, Montenegro, Netherlands, Norway, Poland, Republic of Ireland, Serbia, Slovakia, Spain, Sweden, Switzerland, Ukraine or United Kingdom (“Country of Residence”). No employee or family member of an employee of Monster Energy, Ryanair DAC, Retail inMotion Ltd or their affiliated companies, subcontractors, agents or assigns or anyone else professionally connected with the Promotion is permitted to enter the Promotion.

The Promotion is being conducted through the website at www.monsterenergy.com/ryanair (the “Website”) and promoted through promotional material on participating Ryanair flights.

By entering the Promotion pursuant to these Terms, each entrant (“you”, “your”, “entrant”) agrees to be bound by these Terms and by the decision(s) of Monster Energy, whose decision shall be final, in relation to all matters relating to the Promotion. No further correspondence will be entered into by Monster Energy.

All times and dates set out in these Terms refer to Coordinated Universal Time (“UTC”). In the event of any dispute over the time or date of any entry submitted, the decision of Monster Energy shall be final.

No purchase of any product is required to enter the Promotion.

Entry

The commencement date of the Promotion is 00:01 UTC on 01.10.2020 (“Commencement Date”) and the closing date for the Promotion is 23:59 UTC on 31.01.2021 (“Closing Date”).

Entrants may enter the Promotion by:

(a) acting in accordance with these Terms; and

(b) submitting their details as directed on the Website (being full name, residential address, date of birth, phone number and email address).

Prize & Requirements

Each entrant that validly submits their entry as set out above (each a “Valid Entry”) will be entered into the prize draw to be held within seven (7) days of the Closing Date (“Draw”).

The first two (2) Valid Entries randomly selected from the Draw (each a “Winner” and together the “Winners”) shall win a trip for two (2) people to Ibiza, Spain for three (3) nights from 14.08.21 – 17.08.21, which shall consist of the following (“Prize”):

return economy flights for two (2) people to Ibiza, Spain (“Destination Airport”) from each Winner’s Country of Residence, the specific airport and flights to be determined by Monster Energy in its complete discretion;

twin room accommodation for two (2) people for three (3) nights in a no less than three (3) star rating hotel to be selected by Monster Energy in its complete discretion (“Hotel”);

return economy transfers from Destination Airport to Hotel for two (2) people, as determined by Monster Energy in its complete discretion;

dinner for two (2) people at Café Mambo;

tickets for two (2) people to two (2) club nights, as determined by Monster Energy in its complete discretion.

For the avoidance of doubt, the particulars of the prize elements listed above shall be determined by Monster Energy in its complete discretion, subject to availability.

Only the Winners and one (1) person, as chosen by each Winner (each an “Elected Person” and together the “Elected Persons”), may enjoy the benefits of the Prize. The Elected Persons must be approved by Monster Energy, be over the age of eighteen (18) years and be resident in the same Country of Residence as the Winner that has chosen them. The Winners and the Elected Persons must hold valid passports that do not expire before 01.03.2022 in order to redeem the Prize.

Before being declared a Winner and receiving their Prize, a potential Winner and their Elected Person will be required to:

prove eligibility, including, without limitation, proof of age, residence, identity, which may include but is not limited to a copy of proof of residence, passport and/ or similar government issued identification; and

sign a waiver prepared by Monster Energy, in its complete discretion, specific to the Prize confirming understanding, compliance with and acceptance of the waiver. Copies of the applicable confirmation and waiver can be obtained upon request to [email protected]

Failure to provide Monster Energy with this information within the reasonable timeframe set by Monster Energy may result in a Winner forfeiting the Prize and Monster Energy drawing another Valid Entry as soon as reasonably possible thereafter.

For the avoidance of doubt, all other costs associated with the Prize, including without limitation tax, valid health insurance for travel, travel visa (if applicable), transportation, equipment, sustenance, any entertainment and anything related to the Prize not specifically included and outlined in the definition of the Prize above will be borne solely by the Winners. Accommodation is on a room only basis and the Winners and their Elected Persons will be responsible for all food and beverage consumed at the Hotel and elsewhere and all additional room charges. The Winners hereby agree to sign and comply with any terms and conditions provided by the relevant service providers for the services set out above.

It is the responsibility of the Winners to provide any required documentation and any other legal requirements for the Prize and/or documentation required by law and/or Monster Energy.

Notification and Prize Delivery

The Winners will be notified by email and/or by telephone via the email address and/or telephone number provided to enter the Promotion within seven (7) days of the Draw (“Notification”). Unsuccessful entrants will not be notified.

The delivery details of the Prize shall be determined by Monster Energy in its complete discretion. Details of delivery of the Prize (including but not limited to the time, date and location of delivery) shall be provided to the Winners at Notification.

In the event that Monster Energy cannot contact a potential Winner within seven (7) days of the Notification or a potential Winner is unavailable to attend the Prize for any reason whatsoever, such entry will be deemed null and void and Monster Energy shall draw another Valid Entry as soon as reasonably possible thereafter.

General Terms

Entrants are limited to one (1) entry per person and each entrant shall not submit or attempt to submit more than one (1) entry. Monster Energy reserves the right to refuse entry of any individual to the Promotion who submits or attempts to submit more than one (1) entry.

Entries will not be valid where they are made online using methods generated by a script, macro or the use of automated devices. Monster Energy reserves the right to verify the validity of entries and to exclude entries it believes have been made using any automated entry techniques.

For the avoidance of doubt a computer or another internet-ready device and internet access is required to enter the Promotion. It is the responsibility of the entrants to ensure permission is gained from the owner of the computer and the individual who pays for the internet service provider. No refund may be claimed for expenses related to the use of an internet connection for the purpose of participating in the Promotion.

All entries are deemed to have been received at the time of entry into Monster Energy’s database and not at the time when the entry is sent to the Website by the entrant.

If there is any dispute as to the identity of a Winner the decision of Monster Energy shall be final.

Submitting the online entry form or any other form of evidence of submitting the online entry form is not proof that your entry has been received. Monster Energy accepts no responsibility for entries that are incorrectly completed, lost, delayed or which are not received for any reason.

The Prize is as described and is not transferable, not exchangeable and no cash alternative will be offered in the event that a Winner is unable to claim their Prize for any reason whatsoever. In the event of unforeseen circumstances or Monster Energy being unable to deliver the Prize due to the COVID-19 pandemic or for any other reason, Monster Energy reserves the right to replace the entire Prize or Prize components with prizes of equal or greater value.

The Winners agree to participate and shall procure that the Elected Persons agree to participate in reasonable publicity resulting from the Promotion if requested to do so by Monster Energy and the Winners and the Elected Persons acknowledge that Monster Energy can use their name, photograph and audio and/or visual recordings of them in any publicity relating to the Promotion as described in Monster Energy’s privacy policy.

If Monster Energy fails to comply with these Terms, it is responsible for loss or damage an entrant suffers that is a foreseeable result of Monster Energy's breach of these Terms or its negligence, but it is not responsible for any loss or damage that is not foreseeable. Loss or damage is foreseeable if they were an obvious consequence of Monster Energy's breach or if they were contemplated by the entrant and Monster Energy at the time that the entrant entered the Promotion. Besides Monster Energy's liability for foreseeable loss or damage, Monster Energy and/or any of their affiliate companies, employees, directors, agents, assigns or sub-contractors disclaims any and all liability to the fullest extent permissible by law.

Events may occur that render the Promotion itself or the awarding of the Prize impossible due to reasons beyond the control of Monster Energy and accordingly Monster Energy may, at its absolute discretion, vary or amend the Promotion and the entrant agrees that no liability shall attach to Monster Energy as a result thereof.

Monster Energy reserves the right to:

change the format of the Promotion and/or delay or postpone the Promotion or any stage(s), in whole or in part due to reasons beyond its reasonable control, without liability to the entrant; and/or

refuse entry of any individual to the Promotion or future promotions organised by Monster Energy: (i) where Monster Energy reasonably believes that the Prize has been transferred to a third party in whole or in part; (ii) where an entrant has been disqualified from any Monster Energy competition or promotion in the twelve (12) months prior to the Commencement Date; (iii) where Monster Energy reasonably believe such individual has not complied with these Terms; and/or (iv) where such individual is ineligible to participate in the Promotion (or if participation in the Promotion should have been refused for any reason whatsoever).

Save as expressly set out in these Terms, Monster Energy has no liability for any costs or expenses that may be incurred by any entrant. The Winners will be liable for any tax chargeable in relation to the Prize.

It is advised that all entrants retain a copy of these Terms for future reference.

You accept that your name may be made available to the public if you are a Winner. The Winners’ names are available by contacting Monster Energy at www.monsterenergy.com/contact-us within 90 days of the Closing Date.

The Promotion and these Terms are governed by the laws of England and Wales subject to mandatory provisions of local consumer law that may apply for your benefit by operation of law and nothing in the Promotion and these Terms affect your rights as a consumer to rely on such mandatory provisions of local law.

Entrants can bring legal proceedings in respect of the Promotion and these Terms and Conditions in the English courts. However, this shall not limit consumers' mandatory rights under the applicable consumer protection legislation.

If you have any questions about the Promotion or if you need to get in touch with us, please contact our customer service team at www.monsterenergy.com/contact-us.